2018 թվականին Ռուսաստանի Դաշնության ռազմական բյուջեն կկազմի 46 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստին, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»-ն:
Հաջորդ տարի ռուսական բանակում եւ նավատորմում ժամանակակից սպառազինման բաժինը պետք է գերազանցի 60%-ը: Ակնկալվում է, որ ռազմավարական միջուկային ուժերը ժամանակակից տեխնոլոգիայով կհամալրվեն 82%-ով, բանակը՝ 46%-ով, նավատորմը` 55%-ով:
Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ անցած հինգ տարիների ընթացքում ՌԴ զինված ուժերում ժամանակակից սպառազինման չափը ավելացել է չորս անգամ, իսկ ռազմական շինարարության տեմպը` 15 անգամ:



























