Էստոնիան իրեն ազատ է համարում ներգաղթյալների վերաբնակեցման ԵՄ քվոտան կատարելու պարտականությունից: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն, հաղորդում է Sputnik Էստոնիան:
«Էստոնիայում 550 քաղաքացի ընդունելու պարտականությունն այլեւս գոյություն չունի: Վերջակետ», - ասել է նա:
Նա հիշեցրել է, որ 2015-ին համընդհանուր եվրոպական ներգաղթային ճգնաժամի ժամանակ Էստոնիայի կառավարությունը խորհրդարանի հավանությամբ որոշել էր ընդունել եւ ԵՄ քվոտայով 2 տարվա ընթացքում 550 փախստականի վերաբնակեցնել:
«Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը քննարկել է այդ որոշումը եւ որոշել, որ Էստոնիան այն բացատրում է որպես ժամանակավոր բնյույթի պարտականություն:
Սակայն 550 մարդու փոխարեն մենք հնարավորություն ունեցանք ընդունելու միայն 175-ի»:




























