Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին առաջիկայում սմոգի դեմ պայքարի նախարար կնշանակի, հաղորդում է RMF ռադիոկայանը:
Նա մտադիր է այդ պաշտոնում նշանակել Պյոտր Վոժնիին: Նա կհամակարգի օդի աղտոտվածության պայքարի համար պատասխանատու բոլոր նախարարների գործողությունները:
Նշվում է, որչ սմոգը Լեհաստանի շատ շրջաններում բավական լուրջ խնդիր է: Դրա առաջացման պատճառը ձեռնարկություններն են, ինչպես նաեւ մասնավոր անձինք, որոնք որպես վառելք քարածուխ են օգտագործում:




























