Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը:

Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 4-ին՝ Երեւանում: 1975-ին ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, սովորել դերասանական, ապա նաեւ ռեժիսուրայի բաժիններում:

Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում:

Երկու տասնյակից ավելի ֆիլմերի եւ չորս բեմադրության հեղինակ է: Միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:

1998-ից մինչեւ 1999 թվականը պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի փոխնախարար: 2001-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

2007-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է: Դասախոսել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: