ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները ուսումնասիրում են ԱՄՆ-ի Դետախուզության դաշնային բյուրոյի (FBI) իրավախորհրդատու Ջեյմս Բեյքերի եւ լիբերալ Mother Jones ամսագրի լրագրող Դեվիդ Քորնի միջև եղած կապերը, ով անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին առաջինը հայտնեց այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին վարկաբեկող դոսյեի գոյության մասին, գրում է Politico թերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Օրենսդիրները ներկայումս ուսումնասիրում են Արդարադատության նախարարության կողմից տրամադրված փաստաթղթերը: Ըստ այդ փաստաթղթերի՝ Բեյքերը եւ Քորնը շփվել են 2016 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ:

Ընդ որում, իրական վկայություն այն մասին, որ իրավախորհրդատուն լրագրողին որեւէ տեղեկատվություն է տվել, չկա: Դեկտեմբերի 21-ին Բեյքերը լքել է զբաղեցրած պաշտոնը:

«Ես չեմ պատրաստվում քննարկել իմ աղբյուրները: Սակայն կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու համար կասեմ, որ Ջեյմս Բեյքերը այս իմ հոդվածի համար աղբյուր չի հանդիսացել», - իր հերթին Politico-ին ասել է Քորնը: FBI-ում զերծ են մնացել մեկնաբանություններից: