Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրամիության բարեփոխման վերաբերյալ առաջարկները կդառնան Գերմանիայի պահպանողականների եւ սոցիալ դեմոկրատների կոալիցիոն բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի՝ Funke մեդիախմբում հրապարակված հարցազրույցը:

«Մակրոնի առաջարկները շատ կարեւոր են, - ասել է նա `պատասխանելով լրագրողների համապատասխան հարցերին, - Այս մասին իր եվրոպական կենսագրությամբ հոգ կտանի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը»:

Գաբրիելը կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ընտրությունը «իսկապես երջանիկ պատահականություն էր Եվրոպայի համար», եւ նշել է, որ հիանում է վերջինիս՝ ԵՄ-ում բարեփոխումների նախաձեռնություններով:

Նշենք, որ, ի թիվս այլ նախաձեռնությունների, Մակրոնի կողմից առաջարկով  բարեփոխումների շարքում է նաեւ եվրագոտու երկրների համար ընդհանուր բյուջեի եւ համապատասխան նախարարի պաշտոնի ստեղծումը: