ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 2017 թվականի ընթացքում 723 ահաբեկչական ակտ է կանխել, հաղորդում է «Կոմերսանտը»:
ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր տեսչության զեկույցի համաձայն, դրանից մեկ տարի առաջ կանխվել էր 460 ահաբեկչական ակտ:
«Առաջնահերթ խնդիրների շարքում, որոնք իր առջեւ դրել է ՀԴԲ-ն, ամենակարեւորը ԱՄՆ պաշտպանությունն է ահաբեկչական հարձակումներից»,-ասված է զեկույցում: Նաեւ նշվում է, որ ՀԴԲ-ին հաջողվել է 262 կիբերսպառնալիք վնասազերծել, որոնք ուղղված էին ԱՄՆ ազգային անվտանգության դեմ:




























