Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եկել է միմյանց հետ անկեղծ ու իրատես լինելու ժամանակը: Այս մասին նա հայտարարել է «Ռոիսա-1» հեռուստաալիքի «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման ժամանակ:
«Կարծում եմ, որ եկել է միմյանց հետ անկեղծ ու իրատես լինելու ժամանակը: Մենք չենք հանդիպել եւ չենք քննարկել դա միմյանց աչքերի մեջ նայելով: Մենք համաձայնության չենք եկել Բաշար Ասադի հարցում»,-ասել է Ջոնսոնը:
«Ռուսաստանն իր դիրքորոշումն ունի Ասադիր հարցում: Ես չեմ կարծում, որ դա ամբողջական աջակցություն է, բայց բոլոր դեպքերում Ռուսաստանը պահպանեց նրա իշխանությունը: Լավ, դա բավական արդար է, թող այդպես լինի, դա ձեր ընտրությունն է»,-ասել է Բրիտանիայի ԱԳ նախարարը:
Ջոնսոնը պարզաբանել է, որ նախկինի պես կարծում է, որ Ասադի հրաժարականն առավել ընդունելի լուծում է, բայց կոչ է արել ուշադրություն դարձնել Սիրիայի ժողովրդի իրավիճակին. «Կարծում եմ, որ նրա հրաժարականն ավելի լավ կլիներ, բայց այս պահին նա այնտեղ նստած է: Հարցն այն է, թե ինչպես հասնենք Սիրիայի ժողովրդի կյանքի բարելավմանը»,-ընդգծել է Ջոնսոնը:




























