Հենվելով տնտեսական աճի վրա, պետք է շեշտը դնել աղքատության նվազման վրա, ինչպես դա եղավ գնաճի դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախագահի խոսքով, անհրաժեշտ է շեշտը դնել աղքատության խնդրի վրա եւ վերահսկել իրավիճակը ճիշտ նույն սցենարով, ինչպես դա արվեց գնաճի դեպքում. «Հիմա Ռուսաստանը դուս է եկել ռեցեսիայից, մենք դուրս ենք եկել տնտեսական կայուն աճի փուլ, եւ հենվելով տնտեսական աճի, արտադրողական աշխատանքի աճի վրա, մենք պետք է թիրախավորենք աղքատությունը»,-ասել է Պուտինը: