NEWS.am-ը մի փոքր հարցում է անցկացրել բնական եւ արհեստական եղեւնիների վաճառակետերում` պարզելու, թե մոտավորապես ինչ սահմաններում են տատանվում եղեւնիների գները:
Բնական փոքրիկ եղեւնիների գները սկսում են 30 հազարից եւ հասնում մինչեւ 400-500 հազար դրամի: Սակայն, ինչպես վաճառակետերում մեզ հետ զրույցում նշեցին, փոքրիկ եւ միջին չափի բնական եղեւնիները տոնական օրերին տանը օգտագործելուց հետո կարելի է երկարացնել նրանց «կյանքը», տնկել բակում եւ հաջորդ տարի արդեն բակում բնական եղեւնի ունենալ:
Բնական եղեւնիները, ըստ վաճառողների, բերված են Վրաստանից:
Ինչպես պարզեցինք, ավելի մատչելի են արհեստական եղեւնիները: Օրինակ 60 սմ բարձրության եղեւնիները սկսում են 10000 դրամից եւ վերջանում 100-150 հազար դրամի սահմաններում:
Արհեստական Եղեւնիներ վաճառողներից մեկը նշեց, որ վերջին տարիներին ավելի շատ քաղաքացիներ են արհեստական եղեւնի գնում.«Համ գինն է հարմար, համ էլ մի քանի տարի օգտագործում են»:
Ի դեպ, խաղալիքների գները սկսվում են մեկ տուփը սկսած 500 դրամից եւ վերջանում մինչեւ մի քանի տասնյակ հազարով:




























