Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է դիմակայել հյուսիսկորեական հանրության մեջ «հակասոցիալիստական երեւույթների» ներթափանցմանը եւ համատեղ ամրապնդել բարոյականությունը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նախօրեին Փհենյանում անցկացված առաջնային կուսկազմակերպությունների ղեկավարների 5-րդ համագումարից:
Կորեայի Աշխատանքային կուսակցությունը (ԿԱԿ) գրեթե 70 տարի Հյուսիսային Կորեայում ղեկավար դիրք է գրավում, չնայած մի քանի այլ կուսակցությունների առկայությանը, որոնց կոչումն է ԿԱԿ-ի կենտրոնական գծին աջակցելը եւ արտասահմանում միջկուսակցական կապերի հաստատումը:
«Իմպերիալիստների նենգությունների խստացման ֆոնին, հակասոցիալիստական երեւույթները սպառնում են կաթվածահար անել մեր երիտասարդների եւ ժողովրդի հեղափոխական ու դասային գիտակցությունը, սասանել մեր սոցիալիստական հեղափոխական դիրքերը»,- ասել է Կիմ Չեն Ընը:
Նա ընդգծել է հակասոցիալիստական երեւույթների վրա հարձակվելու անհրաժեշտությունը՝ սկսած ԿԱԿ առաջնային բջիջներից, ինչպես նաեւ կուսակցականների եւ աշխատավորների գաղափարական դաստիարակության պայքարի անհրաժեշտությունը:
Փհենյանում ընթացած համագումարի հաշվետվության մեջ հստակ չեն նշվում երեւույթները, որոնց կործանարար ազդեցության մասին նշվում է, սակայն խնդիրներ են դրված, թե այդ երեւույթների դեմ ինչպես պայքարեն:
«Հարկավոր է այնպես անել, որ մեր իրավամբ մարդկային հարաբերությունները եւ մեր հոյակապ սոցիալիստական բարոյականությունը իշխեն մեր ամբողջ հասարակության մեջ, որտեղ միմյանց հարգում են, վստահում ու օգնում»,- ասել է նա՝ կոչ անելով «ստեղծագործությունը եւ արվեստը զարգացնել» այն նպատակով, որ Հյուսիսային Կորեայի մշակույթ «ռեսակցիոն հովերի» ներթափանցումը կանխվի:
ԿԱԿ առաջնային բջիջների քարտուղարների համագումարը Փհենյանում ընթանում է միջազգային պատժամիջոցների խստացման ֆոնին, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ-ի կողմից, որոնք կոչված են Հյուսիսային Կորեային ստիպելու միջուկային զենքից հրաժարվել: Փհենյանը հայտարարում է, որ դա չի անի, մինչեւ չվերանա ԱՄՆ-ի կողմից սպառնալիքը:




























