Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել չարձագանքել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի սադրանքներին, որը մարդկանց հրավիրում է Կրեշչատիկում «հակամայդան» գալ՝ սուրճի հրավերքի պատրվակով: Քաղաքական գործիչն այս մասին գրել է Facebook-ի իր էջում:
«Իշխանությունը, որն իր պաշտպանության համար հակամայդան է հավաքում, արագ եւ անփառունակ վախճան կունենա: Հեռու մնացեք պորոշենկոյական սուրճի երկրպագուներից, իսկ եթե, այնուամենայնիվ, նրանց կողքին հայտնվեք, նրանց պարզապես ձեր հեռախոսով փոխարինեք եւ տեսանյութը պահպանեք հետագա սերունդների համար»,- առաջարկել է Վրաստանի նախկին նախագահը:
Նա նշել է, որ հենց այդ օրն էր նշանակված իմփիչմենթի պահանջով հերթական երթը, այդ պատճառով, Սաակաշվիլիի կարծիքով, պատասխան ակցիան նախապես են ծրագրել:
Երկրի նախագահի աջակցության հանրահավաքը սկսվել է կեսօրին, հայտնում է «Страна.ua»-ն: Կազմակերպիչների խոսքով՝ մասնակիցները սուրճ կխմեն եւ «Ռոշեն» ֆաբրիկայի արտադրած կոնֆետ կուտեն:




























