Թունիսի տրանսպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել է երկրի օդանավակայանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Emirates Airlines ավիաընկերության ինքնաթիռների վայրէջք կատարելու արգելքի մասին։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Թունիսի տրանսպորտի նախարարության որոշումը կապված է Թունիսի քաղաքացիների ԱՄԷ վայրեջք կատարելու կամ որպես տրանզիտ անցնելու արգելքով։ Այս արգելքի մասին Թունիսի կառավարությանը հայտնել են դեկտեմբերի 22-ին։
Նախարարությունում նշել են, արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչեւ Emirates-ում «չգտնեն համապատասխան որոշումներ, որպեսզի թռիչքները իրականացվեն միջազգային օրենքներին ու համաձայնագրերին համապատասխան»:
Ավիաընկերությունը, իր հերթին, նշել է, որ տրանսպորտի նախարարության որոշմամբ, դեկտեմբերի 25-ից կդադարեցվեն Դուբա-Թունիս թռիչքները: Այս մասին նշված է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում:




























