Սեւանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ կազմել է 1900.42 մետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0.05 մետրով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«2017թ.-ի համար Սեւանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչեւ 270 մլն մետր խորանարդ չափաքանակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն մետր խորանարդ, ինչը 99.622 մլն մետր խորանարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից«,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2017թ. դեկտեմբերի 18-ի դրությամբ Սեւանա լիճ Արփա-Սեւան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն մետր խորանարդ չափաքանակ, ինչը 10.559 մետր խորանարդով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից. «Սեւանա լճի թափանցիկությունը այս տարվա ընթացքում եղել է 13 մետր»: