Միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով Եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին հնարավորինս շուտ համաձայնության գալ Եվրամիությունում միգրացիայի բարեփոխումների շուրջ եւ ավելի մեծ  համերաշխություն ցուցաբերել փախստականների ընդունման  հարցում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը `վկայակոչելով գերմանական Funke մեդիախումբը:

«Մենք չենք կարող ընդունել ստատուս-քվոն, երբ որոշ ԵՄ երկրներ ստիպված են  ավելի մեծ պատասխանատվություն կրել, քան մյուսները», - ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Ավրամոպուլոսի՝ հետագա եվրոպական միգրացիոն քաղաքականությունը պետք է «արդար եւ հավասարակշռված» լինի: «Այսօր այն այդպիսին չէ»,- ասել է եվրահանձնակատարը: «Մենք բոլորս գիտենք, որ ժամանակ կորցնել չի կարելի»,- ասել է նա` նշելով, որ բարեփոխումների վերաբերյալ համաձայնությունները պետք է ձեռք բերվեն մինչեւ 2018 թվականի հունիսը:

«Միգրացիան հաջորդ տարիներին կարեւոր տեղ կզբաղեցնի Եվրոպայի եւ աշխարհի օրակարգերում», - ասել է Ավրամոպուլոսը: «Մենք չենք կարող նոր ճգնաժամի սպասել, որը մեզ կհիշեցնի այդ մասին»,-եզրափակել է նա: