«Սեւան» ազգային պարկի աշխատակիցների կողմից 2017թ. ընթացքում կազմվել են 130 իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններից 87-ը վերաբերում է ապօրինի ձկնորսության եւ ապօրինի խեցգետնի որսին, 10 ապօրինի շինարարության, 13՝ ռելիեֆի խախտման, 7՝ ապօրինի ծառահատման, 2՝ աղբաթափման, 1՝ ապօրինի մետաղական տաղավարի տեղադրման՝ 8՝ ապօրինի արածեցման դեպքերի վերաբերյալ: 130 արձանագրություններից 71-ն ուղարկվել է տեսչություն:

«Ստուգայցերի ընթացքում առգրավվել են 313 հատ ձկնորսական ցանց, 99 հատ խեցգետնաորսիչ, 3392 հատ սիգ տեսակի ձուկ, շուրջ 65 կգ խեցգետին»,- նշեց նախարարը: