ԵՏՄ հետեւելու համակարգը բիզնեսին թույլ է տալիս շուկայից օգտվել հրապարակայնորեն եւ թափանցիկ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
«Հետեւելու համակարգը, որը ստեղծում ենք, մեծ թվով տարրեր է ներառում, որոնք ապահովում են բիզնեսի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Քանի որ, եթե մենք ընդհանոր շուկայի մասին ենք խոսում, ապա մեր բոլոր ձեռնարկությունները պետք է այդ շուկային ազատ հասանելիություն ունենան: Համակարգը բիզնեսին թույլ է տալիս ընդհանուր շուկայից օգտվել հրապարակայնորեն եւ թափանցիկ, ընդհանուր կանոնների համաձայն ապրանքը փոխադրել արտաքին սահմաններով, եւ շուկայի բոլոր մասնակիցները ապրանքի շարժմանը հետեւելու հնարավորություն կունենան»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ սա հատկապես կարեւոր է իրավիճակում, երբ միության երկրներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ եւ պատասխան սահմանափակող միջոցառումներ կան:
«Չէ՞ որ այդ պայմաններում ապրանքների դասակարգում է անհրաժեշտ ըստ ծագման երկրի, բոլոր ընթացակարգերի թափանցիկության եւ ապրանքների հոսքերի փոխադրմանը հետեւելու անհրաժեշտության: Այլապես մենք խնդիրների կբախվենք, երբ միության երկրներից մեկն արտահանվող պատժամիջոցային ապրանքները կարող են հայտնվել մյուս երկրի շուկայում: Համապատասխանաբար՝ բոլոր երկրների համար ընդհանուր համակարգի բացակայության պայմաններում հաճախ խոչընդոտներ են առաջանում, որպեսզի որեւէ ապրանք սահմանը հատի: Նման որոշումների արդյունքում կարող են տուժել նաեւ բարեխիղճ արտադրողները»,- ասել է նա:


























