Հայաստանը 2018 թվականին կկարողանա ավելացնել պտղաբանջարեղենային արտադրանքի արտահանումը: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Միեւնույն ժամանակ, նա դժվարացել է ասել, թե կոնկրետ ինչպիսի աճ է ակնկալում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ բազում գործոններ, այդ թվում `լոգիստիկ պայմանները, ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները, կարող են զգալիորեն ազդել Հայաստանից արտահանման ծավալների վրա:
Այնուամենայնիվ, 2018 թվականին նախատեսված սառնարանային, ջերմոցային սարքավորումների վարձակալության տրամադրման ծրագրերը արտահանողներին հնարավորություն կտան մեծացնել վաճառքի ծավալները:
Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ 2017 թվականին Հայաստանից արտահանվել է 119.2 հազար տոննա թարմ պտղաբանջարեղենային արտադրանք. արտահանման հիմնական մասը ավանդաբար Ռուսաստանին է բաժին ընկել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից բուսաբուծական արտադրանքի արտահանումը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 39.2% -ով` մինչեւ 36.2 մլն դոլար, ընդ որում, ներմուծումը աճել է 12%-ով՝ մինչեւ 145 մլն դոլար:



























