ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է կանխել նրանց փորձերը, ովքեր քաղկոռեկտության նկատառումներից ելնելով հրաժարվում են պաշտոնական շնորհավորանքներում «Սուրբ Ծնունդ» բառերն օգտագործելուց: Նա այս մասին նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մարդիկ նորից կկարողանան միմյանց հպարտությամբ ասել՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ»: Ես հպարտ եմ, որ ինձ հաջողվեց կանխել այդ հարձակումները մեր նվիրական եւ սքանչելի՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ» արտահայտության վրա»,- նշել է Թրամփը:
People are proud to be saying Merry Christmas again. I am proud to have led the charge against the assault of our cherished and beautiful phrase. MERRY CHRISTMAS!!!!!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 25 декабря 2017 г.
Իր միկրոբլոգում այս հաղորդագրությամբ նա ազդարարել է մյուս գրառման մասին, որով ամերիկացի ժողովրդին շնորհավորել է այս քրիստոնեական տոնի առիթով:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում սաստկացել են «Սուրբ Ծնունդ» բառերի օգտագործումից հրաժարվելու կոչերը, որպեսզի դրանով չվիրավորեն այլ դավանանքների ներկայացուցիչներին: Մասնավորապես՝ նման միջոցառումների կողմնակիցներն առաջարկում են ավանդական ծննդյան Merry Christmas! շնորհավորանքը փոխարինել չեզոք Happy Holidays!-ով:




























