Ամանորի նախաշեմին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ուժեղացրել է պարենային շուկայի վերահսկողությունը: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:
«Տոների նախաշեմին Ծառայությունը ուժեղացնում է վերահսկողությունը: Առեւտրի աճի հետ մեկտեղ խիստ վերահսկողություն կիրականացվի սպառման ցանցերում` ինչպես նախատոնական, այնպես էլ հետտոնական օրերին»,- հայտարարել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ նախատոնական օրերին շատերն ուզում են մեծացնել շահույթը եւ փորձում են դա անել որոշ խախտումներով: Մասնավորապես, նա հիշեցրել է ձիու մսի վաճառքի դեպքը, որը հայտնաբերվել է ոստիկանության հետ համատեղ եւ կանխվել է:
Տեսա դաշտում ձիերին, մտածեցի տեր չունեն. ձիերին գողացել է, մորթել ու միսը վաճառել Երեւանում



























