Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի HMS St Albans ֆրեգատը (եռակայմ հետախուզանավ) ուղեկցել է հրթիռային համալիրներով զինված «Ադմիրալ Գրիգորովիչ» ռուսական ֆրեգատին, երբ այն անցնում էր Հյուսիսային ծովում բրիտանական տարածքային ջրերով: Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, փոխանցում է DW-ն:
Հանձնարարության իրականացման համար բրիտանական նավը լքել է նավակայանը դեկտեմբերի 23-ին: Այն հետեւել է ՌԴ-ի ֆրեգատին հետագա օրերի ընթացքում եւ դեկտեմբերի 26-ին կմտնի Պորտսմուտում տեղակայված բրիտանական նավատորմի հիմնական ռազմակայաններից մեկը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ սուրբծննդյան տոների ընթացքում ռուսական նավերը ակտիվացել են Մեծ Բրիտանիայի ափերի մոտ:
Միջադեպից հետո նախարարության ղեկավար Գեվին Ուիլյամսոնը զգուշացրել է, որ արքայական ռազմածովային նավատորմը «առանց վարանելու կպաշտպանի բրիտանական ջրերը եւ չի հանդուրժի որեւէ ագրեսիա»:



























