Մահացել է ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում երկրի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Նա 57 տարեկան էր: Նրա մահվան մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:

«Զալդաստանիշվիլիի ամենամեծ ավանդը անկախ Վրաստանի զարգացումն ու առաջմղումն էր: Նրա անվան հետ են կապվում արտաքին քաղաքականության ասպարեզում Վրաստանի շատ հաջողություններ»,- նշված է գրատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Դիվանագետի մահվան պատճառը չի հաղորդվում:

Զալդաստանիշվիլին Ավստրիայում Վրաստանի դեսպանն էր 2013 թվականի հունիսից: 2014 թվականին քննարկվել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնում նրա թեկնածությունը: