Պակիստանի առնվազն 3 զինծառայող է սպանվել եւ 3-ը վիրավորվել են երեքշաբթի օրը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերահսկողության գծում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Պակիստանի հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությանը:
Ինչպես հայտնում է պակիստանյան կողմը, «հենց Հնդկաստանն է նախաձեռնել հրադադարի ռեժիմի չհրահրված խախտումը, ինչը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանային զորքերի միջեւ»:
Հիշեցնենք, որ Հնդկաստանը եւ Պակիստանը վիճարկում են Քաշմիրի հինավուրց իշխանության տարածքի սեփականության իրավունքը 1947 թվականից ի վեր, երբ Բրիտանական Հնդկաստանը, անկախություն ստանալով, կրոնական հիմքերով բաժանվեց երկու պետությունների: Այժմ Քաշմիրում պետական սահման չկա. այն բաժանում է վերահսկողության գիծը:




























