Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երեւան քաղաքի Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները եւ 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչեւ 2018թ. գարուն) կփակվեն ծածկոցներով եւ կդադարեցվեն դրանց ազդեցությունը: