Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, բողոքի ակցիա են անում Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք «Էդիկ Թախունցը խարդախ, տնաքանդ պաշտոնյա» գրությամբ պաստառներով եկել են քաղաքապետարան եւ հանդիպում են պահանջում քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Խաբված բնակիչների հետ քիչ առաջ հանդիպման իջան ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Անի Սամսոնյանը: Ավագանու անդամները լսեցին քաղաքացիների բողոքն ու խոստացան հնարավորինս սեղմ ժամկետներում ինչ-որ ձեւով օգնել նրանց:

Պուշկին փողոցի նախկին բնակիչները պնդում են, որ իրենց բնակարաններևը քանդել է գործարար Էդիկ Թախունցը՝ խոստանալով փոխհատուցում տալ, բայց առ այսօր ոչինչ չեն ստացել: Նրանց պնդմամբ, չեն վճարում նաեւ իրենց բնակվարձերը: