2017թ. Շիրակի եւ Լոռու մարզերում արձանագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեղ մասնագիտացումներով մասնագետների, կարի տեխնոլոգների, կարող, գործող բանվորների մեծ պահանջարկ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Զբաղվածության պետական գործակալությունից: Մարզերում մշտապես առկա է եղել նաեւ ֆինանսների եւ առեւտրի բնագավառների աշխատողների, առեւտրային ծառայությունների գործակալների, միջին բժշկական անձնակազմի, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, վաճառողների, այլ անհատական ծառայություններ մատուցող, տարբեր շինարարական մասնագիտություն ունեցող մասնագետների պահանջարկը:
Մարզերում, ինչպես նաեւ Երեւանում թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմում որակավորում չպահանջող աշխատատեղերը:


























