Վիետնամում 15 մարդ ազգային տոնի նախօրեին օդանավակայանում պայթյունների նախապատրաստման մեղադրանքով տարբեր ժամկետներով դատապարտվել է, հաղորդում է AFP-ն:
Ամբաստանյալները դատապարտվել են 5-ից 16 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են Տան Սոն Նհաթ միջազգային օդանավակայանում բենզինե ռումբեր տեղադրելու մեջ:
Տեղեկացվում է, որ նրանք համացանցով հաղորդակցվել են օտար խմբերի հետ, որոնք Ազատագրության տոնի նախօրեին ֆինանսավորել են այս գործողությունը:




























