Ֆինլանդիայում հինգշաբթի սկսվել է բանկային աշխատողների գործադուլը, սպասվում է, որ բանկերը մինչեւ տարեվերջ չեն աշխատի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աշխատանքային վեճերի պետական միջնորդ Միննա Հելլեին:

Պրոֆմիության, որի մեջ մոտ 20 հազար մարդ է մտնում, եւ գործատուների միջեւ վեճը վերաբերում է հանգստյան օրերին աշատանքային ռեժիմին:

«Անհնար է մինչեւ դեկտեմբերի 28-29-ի գործադուլը համաձանության հասնել, բանկերը նորմալ աշխատանքի կվերադառնան հունվարի 2-ին»,- Twitter-ի միկրոբլոգում նշել է Հելլեն:

Սպասվում է, որ գործադուլը հաճախորդներից շատերի համար աննկատ կանցնի: Կփակվեն բանկային բաժանմունքները, որոնք տոների պատճառով առանց այն էլ աշխատանքային կրճատված աշխատաժամանակ ունեին:

Հելլեի կարծիքով՝ հինգշաբթի ու ուրբաթ ընթացող գործադուլն արդյունք չի տա եւ կրկնակի կանցկացվի հունվարի 4-5-ին: