Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Եզրակացությունը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ ունի անհրաժեշտ գործիքները պաշտոնյաների անօրինական գործողությունների, անգործության կամ անփութության արդյունքում կորուստներ կրած անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: Մասնավորապես, սահմանված են տուգանքները հիսունապատիկի չափով եւ ավելի, մինչդեռ այս նախագիծով անհամաչափ տուգանքներ են առաջարկվում պատճառած վնասի համար: «Վերոհիշյալի հիման վրա կառավարությունը կարծում է, որ այս օրինագծի ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ դրա համար առաջարկվող տույժերը ադեկվատ չեն», - ասաց Հարությունյանը:
Նախագիծով առաջարկվում էր անօրինական վարչարարության արդյունքում պատճառված վնասի համար տուգանք սահմանել: Մասնավորապես, պաշտոնյայի նկատմամբ անօրինական գործողությունների հետեւանքով քաղաքացիներին վնաս պատճառելու համար պետք է վարչական տույժ սահմանվի տուգանքի ձեւով՝ առաջին խախտման համար`50 հազար դրամ, երկրորդ խախտման համար` 100 հազար դրամ, երրորդ խախտման համար `300 հազար եւ ավելի:




























