Կառավարության այսօրվա նիստին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր 2006 թվականի սուբվենցիայի կարգում փոփոխության իրականացմանը:

«Պարոն վարչապետ, խնդիրը վերաբերում է ընդհանուր տրամաբանությանը՝ ավելին ավելիով, համայնքների ֆոնդային բյուջեները մեծացնելու եւ սարքավորումների վրա ծախսերը մեծացնելու հնարավորությանը», - ասաց նա:

Նախարարը պարզաբանեց, որ փոփոխություն է կատարվում միայն մեկ կետով, ըստ որի՝ համայնքներին հատուկ կարգով սուբվենցիա են տրամադրում, եթե համայնքը ներկայացնում է ծրագիր, մասնակցություն է ցուցաբերում դրան՝ ամենաքիչը հիսուն տոկոսի չափով, մնացածը պետւթյունը կարողանում է լրացնել, եթե ծրագիրը անցնում է իր փուլերը:

«Մենք հաշվարկում ենք, որ այս մեխանիզմով կապիտալ ծախսեը եւ սարք-սարքավորումների գնումը համայնքներում կմեծացնենք տասնապատիկ անգամ՝ այսօրվա գործող չափերի համեմատ, քանի որ շատ փոքր ծավալ է կազմում», - ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, մեկնաբանելով առաջարկությունը, նշեց. Վերջերս մենք մարզպետների հետ հանդիպման ժամանակ շատ հստակ ձեւակերպել ենք, թե սեփական եկամուտները որքանով պետք է աճեն: Շատ հստակ ձեւակերպել ենք, որ սանմաքրման եւ աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ: Պատկերացնելու համար մենք երկու երրորդից ավելին, եթե ոչ ավելին, սուբսիդավորում էինք: Այս պարագայում մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքը իր սեփական միջոցներից եւ այն սուբսիդավորումից, որը համահարթեցմամբ տալիս ենք իրեն, որոշակի կապիտալ ֆունդամենտալ ծախսեր անի համայնքում եւ ֆոնդայի բյուջետավորման գնա, մենք լրացուցիչ իրեն գումար ենք տալու», - ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, իրականում, սրանով 2018 թվականին կարող են բավականին մեծ էֆեկտ ստանալ, քանի որ սեփական եկամուտը աճում է: