Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստին հաստատել է փախստական ճանաչված եւ հանրապետությունում ապաստան ստացած անձանց տրամադրվող բնակարանների վարձակալման փոխհատուցման կարգը:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշել է, որ այսպիսով Հայաստանում փախստականների երկարաժամկետ բնակարանային ապահովման հարցը կլուծվի: