Ավելի վաղ երկրի տեղեկատվության եւ կապի նախարարը պարզաբանել էր, որ օրենքի ընդունումը պայմանավորված է համացանցում տեղ գտած վիրավորանքներով, ինչպես նաեւ սոցիալական եւ ազգամիջյան կոնֆլիկտներ հրահրող մեկնաբանություններով…
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը օրենք է ստորագրել է տեղեկատվության եւ հաղորդակցությունների մասին մի քանի օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին, որը, մասնավորապես, արգելում է տեղեկատվական ռեսուրսներում անանուն մեկնաբանությունները, հաղորդում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ըստ «Sputnik Ղազախստան»-ի՝ փոփոխությունների համաձայն, համացանցի օգտագործողները այլեւս չեն կարողանա անանուն մեկնաբանություններ թողնել Ղազախստանի տեղեկատվական ռեսուրսներում: Կայքի սեփականատերերին կպարտավորեցնեն ընթերցողների հետ նույնականացման վերաբերյալ համաձայնագիր կնքել էլեկտրոնային կառավարման պորտալում կամ SMS-ի միջոցով:
Ավելի վաղ երկրի տեղեկատվության եւ կապի նախարար Դաուրեն Աբաեւը պարզաբանել էր, որ օրենքի ընդունումը պայմանավորված է համացանցում տեղ գտած վիրավորանքներով, ինչպես նաեւ սոցիալական եւ ազգամիջյան կոնֆլիկտներ հրահրող մեկնաբանություններով:




























