Հնդկաստանը դեկտեմբերի 28-ին հաջողությամբ  փորձարկել է հնդկական արտադրության օդային թիրախների ոչնչացման համար նախատեսված հրթիռները:

The Times of India-ի էլեկտրոնային տարբերակի  փոխանցմամբ՝ հրթիռը ստեղծվել է ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:

Պարբերականի տվյալներով՝ փորձարկումը տեղի է ունեցել երկրի արեւելքում՝ Օդիշա նահանգում։  Հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը, որի դերում հանդես է եկել 30 կմ բարձրության վրա գտնվող «Պրիտխվի» բալիստիկ հրթիռը։

Սա Հնդկաստանի կողմից հրթիռի արդեն երրորդ փորձարկումն է, նախորդը եղել է մարտի 1-ին ու փետրվարի 11-ին։

Վերջերս Հնդկաստանը  ակտիվացրել է աշխատանքներն ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ: Երկրի ռազմական հրամանատարության ծրագրերը ներառում են երկէշելոն  հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծում, որը կարող է պաշտպանել խոշոր բնակավայրերը եւ երկրի հիմնական ռազմական օբյեկտները: