Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 28-ին կայացած նիստին բավարարել է «Գոֆրոլայն» ՍՊԸ-ի հայցը` տեխնիկական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Ընկերությունը, մասնավորապես, դիմում էր ներկայացրել 1.5 մլն դրամ ընդհանուր արժեքով սարքավորումները եւ հումքը ներմուծման ԱԱՀ-ից ազատելու համար: Փոխնախարարի խոսքերով՝ ընկերությունը իր ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է 600 մլն դրամ ներդնել ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեջ եւ 10 նոր աշխատատեղ ստեղծել:
Ընդ որում, «Գոֆրոլայն»-ը նախատեսում է արտադրության ծավալը հասցնել տարեկան 250 միլիոնի:
«Հարկային արտոնությունների կիրառումը առաջնային ոլորտներում ներդրումային ծրագրի շրջանակներում լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային նախագծերի իրականացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար»,- ասել է Խաչատրյանը:
Ներմուծված սարքավորումները, ըստ «Գոֆրոլայն» ՍՊԸ-ի, չեն կարող ձեռք բերել ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ այդ շուկաներում վաճառվող ապրանքները չեն համապատասխանում ընկերության որակի ստանդարտներին:




























