«Այս անգամ մամուլի ասուլիսը, բացի նրանից, որ ամփոփում է տարվա արդյունքները, նաեւ հատուկ նշանակություն ունի,- ասել է Ջենտիլոնին: - Առաջին հերթին կարող եմ ասել, որ կարեւոր եմ համարում մեր կառավարության գլխավոր նպատակներից մեկի՝ այս կառավարության լիազորությունների կազմակերպված ավարտին հասնելու ձեռքբերումը»:

Իտալիայի վարչապետը նշել է, որ կառավարության ներկայիս կազմի աշխատանքը «բավականին արդյունավետ» էր, չնայած առկա խնդիրներին: Երկիրը լիովին «վերականգնվել է ծանրագույն հետպատերազմական ճգնաժամից», ընդգծել է նա:

Ինչպես ակնկալվում է, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան առաջիկայում խորհրդակցություններ է անցկացնելու Պատգամավորների պալատի եւ Սենատի խոսնակների հետ երկրի խորհրդարանը ցրելու մասին: Այդ մասին որոշումը պետք է հաստատի ինքը Ջենտիլոնին, որից հետո կառավարությունը կհաստատի հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը, որոնք, ենթադրաբար, պետք է անցկացվեն 2018-ի մարտի 4-ին: