Ամանորյա տոներին Երեւանի պոլիկլինիկաներում կհերթապահեն թերապեւտներն ու մանկաբույժները։

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին հայտնել է, թե 2017թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2018թ. հունվարի 7-ը, ժամը 11-ից 15-ը մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կհերթապահեն տեղամասային բժիշկները։