Ամերիկյան Vanity Fair ամսագիրը ստիպված է եղել ներողություն խնդրել հումորային տեսանյութի համար, որում հեղինակները ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին հաջորդ տարի առաջարկել են գործել, ոչ թե քաղաքականությամբ զբաղվել: Շատ օգտատերեր այս խորհորդը սեքսիստական են համարել, հաղորդում էBBC-ն:
Լրագրողներն ու խմագիրները Հիլարիին 2018-ին զբաղմունքի վեց խորհուրդ են տվել:
Խորհուրդներից մեկը նրա «Ինչ պատահեց» գրքի երկրորդ մասը գրելն է եւ «Ինչ է, գրողը տանի, պատահել» անվանել: Մյուսը՝ քթանցքերով շնչելու մասին դասավանդել, հաճախ զբոսնել եւ անտառում լուսանկարվել:
Բայց ամենից շատ օգտատերեին դուր չի եկել կամավոր աշխատանքով, գործելով, դերասանական իմպրովիզացիայով զբաղվելու, եւ այն բոլոր խորհուրդները, որոնք կարող են Հիլարիին շեղել քաղաքականությունից:




























