Ոստիկանության ստորաբաժանումները հինգշաբթի երեկոյան սկսել են արցունքաբեր գազ կիրառել Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկիի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու որոշման դեմ  դուրս եկած բազմահազար մարդկանց բողոքի երթը ցրելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Canal N-ը  եթերում ցույց է տվել, թե ինչպես են մարդիկ  փախչում արցունքաբեր գազից: Ցուցարարները կանգնեցվել են Արդարադատության պալատ փողոցում:

Ֆուխիմորիի ներման դեմ բողոքի ակցիաներ են տեղի  ունեցել երկրի տարբեր մասերում: Ժողովրդի պաշտպանության մարմինը իր թվիթերյան էջում նշել է, որ իրավապաշտպան անկախ մարմնի աշխատակիցները հետեւում են հնարավոր իրվախախտումներին Իկա,Արեկիպա, Սան Մարտին եւ Լորետո շրջաններում»։

Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին ներում էր շնորհել կալանքի տակ գտնվող երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին, որը մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիայի համար դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: Նշանակված ժամկետից Ֆուխիմորին բանտում 12 տարի է անցկացրել: Կուչինսկու գրասենյակը այս որոշումը պայմանավորել է նախկին նախագահի առողջական վիճակով, ով տառապում է ծայրահեղ փուլում գտնվող հիվանդությամբ:

Պերուի նախագահը ներում է շնորհել երկրի նախկին նախագահ Ֆուխիմորիին https://news.am/arm/news/428308.html