Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Anadolu-ն:
Բանակցությունների մանրամասների մասին չի հաղորդվում:
Նախօրեին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր վիզային բոլոր ծառայությունների սահմանափակումների վերացման մասին՝ կապված Թուրքիայի կողմից ամերիկյան դիվանագիտական աշխատակիցների անվտանգության երաշխիքներ ստանալու հետ: Թուրքիան որոշել է ԱՄՆ տարածքում վիզաներ տրամադրելու սահմանափակումները հանել՝ ի պատասխան ԱՄՆ համանման քայլի:




























