Մոսկվայի Տվերյան դատարանը Hermitage Capital հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրադերից չվճարված հարկերի համարմ 4.2 միլիարդ ռուբլի է գանձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա Բրաուդերի դեմ հեռակա կարգով հարուցված արդեն երկրորդ գործն է: Բրիտանացի ֆինանսիստը 522 մլն ռուբլու չափով հարկերից խուսափելու համար հեռակա կարգով մեղավոր էր ճանաչվել դեռ 2013 թվականի հուլիսի 11-ին եւ դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Գործարարին նաեւ երկու տարով զրկել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:




























