6–րդ գումարման Ազգային ժողովի գարնանային եւ աշնանային նստաշրջաններում ընդունվել է 190 օրենք. ԱԺ լիագումար նիստերում պատգամավորների զգալի հատվածը այս նախագծերի վերաբերյալ որեւէ հարց չի ունեցել։ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 18–ը լուռ քվեարկել է։ Ըստ parlamentmonitoring.am կայքի՝ այս նստաշրջաններում այս ահռելի քանակով օրենքների վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքից որեւէ հարց չեն հնչեցրել Արայիկ Աղաբաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, Վանիկ Ասատրյանը, Վահան Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը, Հրանտ Մադաթյանը, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին եւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, մյուս փեսան՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը, Մելիք Մանուկյանը (շշի Մելո), Հակոբ Նազարյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը։ Վերջիններս մեկ անգամ են ներկայացել ԱԺ։
Հանրապետական խմբակցության 58 պատգամավորից լիագումար նիստերի քննարկումների ժամանակ հարց չի հնչեցրել 31 պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը, Գրիգոր Ավալյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարեն Բեքարյանը, Արթուր Գեւորգյանը, Նահապետ Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանը, Կարեն Կարապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Արկադի Համբարձումյանը, Անդրանիկ Հարությունյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը, Արսեն Միխայլովը, Գագիկ Մինասյանը, Մուրադ Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը, Շուշան Պետրոսյանը, Արման Սահակյանը, Գալուստ Սահակյանը, Նաիրի Սահակյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ավետ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ գրուպ), Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Շիրակի նախկին մարզպետ ֆելիքս Ցոլակյանը, Արմեն Աշոտյանը եւ Կարեն Ավագյանը։
Դաշնակցության յոթը պատգամավորից «լուռ» են եղել Ռոմիկ Մանուկյանը, Արմեն Բաբայանը, Արմեն Ռուստամյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սուրեն Մանուկյանը։ «Ելք» խմբակցության ինը պատգամավորն էլ մինչ քվեարկությունը ակտիվ մասնակցել են օրենսդրական նախագծերի քննարկումներին՝ թե հանձնաժողովներում, թե լիագումար նիստում։




























