Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին համոզված է, որ դատարանի միջոցով չի կարող հասնել Ուկրաինայի իր քաղաքացիության վերադարձին, քանի դեռ երկրի նախագահը Պյոտր Պորոշենկոն է: Նման կարծիք Սաակաշվիլին հայտնել է News One-ի եթերում:
«Պորոշենկոյի նախագահության ընթացքում հազիվ թե: Բայց ես համոզված եմ՝ երբ մենք փոխենք իշխանությունը Ուկրաինայում, կկարողանանք դատարանով վերադարձնել իմ քաղաքացիությունը, քանի որ Պորոշենկոն անօրինաբար է զրկել ինձ դրանից՝ բոլոր կանոններից դուրս», - ասել է նա:
Սաակաշվիլին նաեւ նշել է, որ ինքը որեւէ ազդեցություն չի ունեցել Վերին Ռադայի շենքի հարեւանությամբ վրաններով բողոքի ցույց անցկացնող անձնաց վրա:
«Ես չեմ նրանց կարգադրել: Դա պարզապես մարդիկ են, նրանց հետ խոսել է պետք: Եվ եթե ես վաղն ասեմ, որ նրանք տուն գնան, չեն անի. նրանք իրենց հստակ տեսակետներն ու մոտեցումներն ունեն, իշխանությունները պարտավոր են երկխոսել նրանց հետ»,-ավելացրել է նա:




























