Տանզանիայի իշխանությունները սպառնացել են փակել եկեղեցիները, հոգեւորականի կողմից նախագահ Ջոն Մագուֆուլին քննադատելուց հետո, հաղորդում է BBC-ն:

Զախարի Կակոբե հոգեւորականը ամանորյա քարոզի ժամանակ ասել է, որ երկիրը «վերածվում է միակուսակցական պետության»:

Մի քանի օր անց ՆԳՆ-ն զգուշացրեց կրոնական կազմակերպություններին, որ քաղաքականությանը միջամտելու դեպքում, նրանց լիցենզիաները հետ կկանչվեն:

Քննադատները բողոքում են  Տանզանիայում այլախոհության դեմ աճող անհանդուժողականությունից: Ոմանք նախագահ Մագուֆուլին, որը բուլդոզեր մականունն է ստացել,  մեղադրում են ավտորիտարիզմի մեջ, ինչը սակայն նա հերքում է:

 Մի քանի թերթեր փակվել էին եւ մի քանի անձինք պատասխանատվության էին ենթարկվել սոցցանցերում իբրեւ թե նախագահին վիրավորելու համար: Անցյալ տարի երկրի ոստիկանությունն անորոշ ժամանակով դադարեցրել էր քաղաքական բողոքի ակցիաներն ու հանրահավաքները: