ԱՄՆ Սպիտակ տունը հետաձգել է Վաշինգթոնի դատարանի որոշման բողոքարկումը, որը թույլ է տալիս տրանսգենդերներին 2018 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ զինված ուժերում ծառայության համար գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արդարադատության դեպարտամենտի հայտարարությունը եւ Hill-ին:

«Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում կհրապարակի այս հարցի անկախ հետաքննությունը: Այդ պատճառով դատարանի ժամանակավոր որոշման վիճարկման փոխարեն վարչակազմը որոշել է սպասել, մինչեւ Պենտոգոնը կհրապարակի տվյալ զեկույցը», —նշվում է արդարադատության դեպարտամենտի հայտարարությա մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգթոնի դատարանն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ զինված ուժերում տնրասգենդերների ծառայության մասին արգելքը:

Օգոստոսին Թրամփը հրապարակել էր այն կանոնները, որոնցով ԶՈՒ-ում վերականգնվում է տրանսգենդերների ծառայության մասին արգելքը: Հուշագրում նշվում է, որ որոշումը ուժի մեջ կմնա  «քանի դեռ նշանակալի հիմք չի ստեղծվել, որ դրա չեղարկումը բացասական ազդեցություն չի ունենա»:

Նախագահը նշել է, որ ՆԳ եւ ՊՆ ղեկավարները «ցանկացած ժամանակ կարգի վերաբերյալ կարող են գրավոր կերպով փոփոխություններ մտցել»:

Ըստ փաստաթղթի՝ արգելքը ուժի մեջ կմտնի 2018-ի մարտին:

ԱՄՆ բանակում տրանսգենդերների ծառայության արգելքի վերացման մասին որոշումն ընդունվել էր Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, սակայն դրա իրականացումը հետաձգվել էր մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հուլիսի 1-ին հաստատեց արգելքի չեղարկումը վեց ամսով հետաձգելու որոշումը: Այս հարցի վերաբերյալ որոշումը հետաձգվեց մինչեւ հունվարի 1-ը: Տարբեր գնահատականներով՝ ԱՄՆ բանակում  1,3 հազարից մինչեւ 6 հազար տրանսգենդեր է ծառայում: