Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «շատ է ուզում», որ Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը շուտով ավարտվի:
«Ես շատ եմ ցանկանում եմ, որ մեր եղբայրական Ուկրաինայում պատերազմն ավարտվի, որպեսզի այնտեղ սկսեն մարդավարի ապրել: Ինձ համար դա ամենակարեւոր խնդիրն է», - ասել է Լուկաշենկոն` խոսելով առաջիկա տարում Բելառուսի արտաքին քաղաքականության զարգացման հեռանկարների մասին: Նախագահի խոսքը ներկայացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն նշել է, որ Ուկրաինան եւ նրա ժողովուրդը Բելառուսի համար հարազատ են:
«Նրանք շատ աշխատասեր ժողովուրդ են, որոնց ես լավ ուսումնասիրել եմ եւ դեռ երիտասարդ տարիներից գիտեմ: Ես ծառայել եմ Արեւմտյան սահմանապահ շրջանում», — ասել է նա:
Նախագահն ասել է, որ բելառուսներն ու ուկրաինացիները պարզապես հարեւաններ չեն՝ «մենք հարազատ եղբայրներ ենք»:
Մենք անհանգստանում ենք Ուկրաինայի համար: Մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք այս խնդիրը վերացնելու համար», — ասել է նա:
Նա հավելել է, որ եթե հակամարտությունն աճի, ապա դա շատերի վրա կանդրադառնա:




























