Իռլանդիայում 2017 թվականին իռլանդական ծագում ունեցող օտարերկրացիներին տրվել է անձնագրերի ռեկորդային քանակ: 779,000 անձը հաստատող փաստաթղթերի մեկ հինգերորդ մասը ստացել են Միացյալ Թագավորությունում եւ Հյուսիսային Իռլանդիայում բնակվող դիմումատուները, տեղեկացրել է Դուբլինում արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է DW-ն:
Անձնագրերի տրամադրումը անցյալ տարվա համեմատ ավելացել է 6 տոկոսով եւ 2015-ի համեմատ` 15 տոկոսով:
Դուբլինում իռլանդական քաղաքացիության նկատմամբ աճող հետաքրքրությունը կապում են 2019 թվականին ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի մտադրության հետ: AFP գործակալությունը հաղորդում է, որ անցյալ տարվա ամռանից, երբ բրիտանացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել են Brexit-ի օգտին, Եվրամիության մյուս երկրներում սկսել է աճել Բրիտանիայի քաղաքացիների քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը:




























