ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները վերջին առեւտրային շրջանն ավարտել են թույլ տատանմամբ, սակայն 2017 թվականը նրանց համար լավագույնն էր վերջին հինգ տարիների ընթացքում, երեւում է ԱՄՆ-ի ֆոնդային բորսաների տվյալներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեկտեմբերի 29-ի դրությամբ Dow Jones-ի ինդեքսը նվազել է 0.48 տոկոսով` հասնելով 24719.22 արժեքի, S & P 500-ի շուկայական ցուցանիշը 0.52 տոկոսով՝ հասնելով մինչեւ 2673.61-ի, NASDAQ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշը 0.67 տոկոսով աճով 6903, 39 միավոր է:
Ընդհանուր առմամբ, 2017 թ. Dow Jones-ն աճել է 25.1 տոկոսով` 12 ամսվա ընթացքում 71 ռեկորդ սահմանելով։ S&P 500-ը աճել է 19,4 տոկոսով, NASDAQ-ը 28,2 տոկոսով։ Այսպիսով Nasdaq - ն աճում է արդեն վեցերորդ տարին շարունակ 1980 թվականից սկսած։
Ամենանշանակալի աճը Dow Jones Industrial Average ոլորտում գրանցել է Boeing-ը, որի ակցիաները մեկ տարում 90 տոկոսով վաճառվել են, Caterpillar-ը (աճը 70 տոկոս) եւ Apple(աճը 47 տոկոս), ամենազգալի անկումը գրանցեց General Electric-ը, որի արժեթղթերը 45 տոկոսով նվազեցին։ S & P 500 ոլորտում լավագույնն դարձավ Align Technology-ն ու NRG Energy-ն՝ ցույց տալով 134 տոկոս աճ ամեն մեկը, իսկ Take-Two Interactive Software-ը՝ 122 տոկոս։
Մինչդեռ վերջին երեք տարիների ընթացքում առեւտրի ծավալները ամենացածրն են եղել այս տարի կապված քաղաքական անորոշության հետ: Աճման հիմնական գործոնները կապված էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարեփոխումների հույսերի հետ:




























