ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հաղորդել է, որ դադարեցրել է Twitter սոցցանցի բոլոր հրապարակումների հավաքումն ու պահպանումը: Գրադարանը 12 տարի շարունակ կատարել է այդ աշխատանքը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Պատճառը սոցցանցի ղեկավարության գործողություններն են, որոնք օգտատերերին թույլ են տվել ավելի երկար գրառումներ, լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել:
Գրադարանը հայտնել է, որ թվիթները հավաքում էր, որպեսզի պահպանի սոցիալական մեդիայի դարաշրջանի սկզբի առանձնահատկությունները. այսօր այդ խնդիրը կատարված է:
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը համարվում է աշխարհի ամենամեծ գրադարանը: Այնտեղ պահպանվում են ավելի քան 38 մլն գիրք, 14 մլն լուսանկար եւ ավելի քան 3,6 մլն ձայնագրություն:




























