Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը  իր պաշտոնավարման ժամանակ հրաժարվել է նույն ինքնաթիռով թռչել   լոնդոնյան կենդանաբանական այգու պանդայի հետ , հաղորդում է  CNN-ը։

Թեթչերի եւ պանդայի պատմությունը հայտնի է դարձել գաղտնազերծված փաստաթղթերից: 1981 թ. կառավարության ղեկավարը պաշտոնական այցով պետք է  մեկներ Վաշինգթոն: Թռիչքը տեղի էր ուենալու «Concorde» ինքնաթիռով: Լոնդոնի կենդանաբանական ընկերության նախագահ Լորդ Ցուկերմանը կառավարության աշխատակիցներին խնդրել է թռիչքը կազմակերպել ներառելով նաեւ Չիա-Չիա պանդային: Կենդանին տեղափոխվելու էր Վաշինգթոնի Սմիթսոնյան ինստիտուտի խնդրանքով: Ցուկերմանի խոսքով՝ նման ժեստ կարող է լինել հատուկ հարաբերությունների դրսեւորում:

Լորդը հատուկ հարցում էր ուղարկել։Թեթչերը իր ձեռքով գրել էր փաստաթղթի վրա․ «Ես պանդային մեր հետ չեմ վերցնի։ Պանդան ու քաղաքականությունը վատ նշան է։

Այդ ժամանակ Լոնդոնի կենդանաբանական այգին ֆինանսական դժվարություններ ուներ, եւ կենդանաբանները հույս ունեին նման ժեստի օգնությամբ ուշադրություն գրավել այդ հանգամանքի վրա: Բրիտանական օրենքի համաձայն՝ պետական մարմինները պետք է պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը կազմումից 20 տարի անց  փոխանցեն ազգային արխիվ։

Մարգարետ Թեթչերը 1979-1990 թվականներին եղել է Բրիտանիայի վարչապետը։