ԱՄՆ զինվորականները գտել են «Անգոսատ 1» տիեզերական սարքի ու «Ֆրեգատ» բլոկի հետքը գեոստացիոնար ուղեծրում, հետեւում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) տարածած տեղեկություններից։

NORAD-ի տվյալներով՝ ուղեծրում գտել են երկու նոր օբյեկտների հետք, որոնք վերաբերում են «Զենիթ 2SБ» հրթիռակրի արձակմանը, որը դեկտեմբերի 26-ին է իրականացվել «Բայկոնուր» տիեզերակայանից։

Դեկտեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ մասնագետները չեն կարողանում կապ հաստատել արբանյակի հետ: 

«Անգոսատը» պետք է իր աշխատանքային դիրքը (Աֆրիկայի վրա) զբաղեցներ երկու ամսվա ընթացքում։ Հիմա NORAD-ի հայտնաբերած երկու օբյեկտները գտնվում են հասարակածի վրա, բայց զգալիորեն ավելի արեւելք։

Angosat-1 արբանյակի հետ կապ չէր հաստատվում ռուսական եւ ֆրանսիական բաղադրիչների անհամատեղելիության պատճառով